Քաղաքականություն

ՄԵՂՔԻ ՀԵՏ ՀԱՇՏՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ` ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2024-04-10 11:19
321

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն հոգևորականներից է, որ տարիների շարունակ անթաքույց դեմ է իշխող ռեժիմին` չհաշտվելով հայրենիքի որևէ հատված զիջելու և հանձնելու մտքին։ Sputnik Արմենիան սրբազանի հետ զրուցել է Ոսկեպարում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՄԻ ՁԳՏԵՔ ԹՇՆԱՄԱՆԱԼ ՌԴ ՀԵՏ

    2024-04-08 17:15
    443

    Հայ-ռուսական հարաբերությունները պարզունակ, զուտ զգացմունքային ընկալումների, առավել ևս արկածախնդրության նյութ չէ: Այս մասին գրում է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

  • Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ 270 ՄԼՆ ԳՆԱՀԱՏՎՈՂ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ

    2024-04-08 09:27
    355

    Ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանը՝ ձախողված կառավարմամբ, կազմաքանդված ինստիտուտներով և առհասարակ դիմադրողականության ամբողջական անկումով, կուրորեն, առանց սառը հաշվարկների, մտնում է 270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մի փուլ։ Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ բրյուսելյան այցին։

  • ՆՈՒՅՆ «ՔԱՐՏԵԶԱԳՐԻ» ԵՐԿՈՒ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ

    2024-04-06 08:23
    614

    Ըստ երևույթին, դուք մոռացել եք ձեր հիանալի անձնագրի մասին, Հայաստանի մեծարգո քաղաղաքացիներ։ Այն կոչվում է «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր», տպագրվել էր 500 հազար օրինակ տպաքանակով և կոչ էր անում քաղաքացիներին «այո» ասել Սահմանադրության փոփոխման վերաբերյալ հանրաքվեին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի մասով։ Հանրաքվեն նշանակված էր 2020 թվականի ապրիլի 5-ին։ Ի՞նչ եղավ հետո, հիշո՞ւմ եք, իմ հպարտնե՛ր։

  • ԱՊՐԻԼ- 2016: ԻՆՉՈ՞Ւ ՉՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ «ՄԱՈՒԶԵՐԻՍՏԱ ԱՆԴՈՅԻ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑԸ

    2024-04-06 08:19
    531

    2018 թվականի ապրիլի 23-ին իշխանության ձգտող «հեղափոխականների» հերթական հանրահավաքի ժամանակ բարձրախոսը հանձնեցին ոմն տարեց մարդու, որը ներկայացավ իբրև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ։ Ապրիլյան պատերազմից անցել էր ընդամենը 2 տարի, և արևաշող տղայի՝ Ռոբերտի ու նրա ծառայակիցների փառքը դեռ թնդում էր Հայաստանով մեկ: «Պապիկը» շատ զգացված հայտնեց, թե իբր՝ երազում տեսել է թոռանը, և նա խնդրել է իրեն պայքարել հանուն ազատության և չհանձնվել։ Այդ օրը ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ դա լկտի սուտ է։ Այդ մարդը ոչ մի կապ չուներ Ռոբերտի հետ, մարդկանց հրամցրեցին ընդամենը ցինիկ շոու, որը կազմակերպել էր փաշինյանական ոհմակը՝ ամբոխի հույզերն ու տրամադրությունները շահարկելու նպատակով։

  • «ԵԹԵ 102-ՐԴ ԲԱԶԱՆ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԻ ԵՐԵՎԱՆԻ ԴԵՄ...»

    2024-04-05 09:38
    472

    Հաղորդավար Արթուր Կիրակոսյանի հետ զրույցում ահա այսպես ձևակերպեց իր կանխատեսման ելակետային պայմանը «Գոլոս»-ի ընթերցողներին լավ հայտնի Էդվարդ Անտինյանը, որն առաջվա պես ներկայանում է իբրև քաղաքագետ: «Եթե 102-րդ բազան իր զորքն ուղարկի Երևանի դեմ, ապա բուն Երևանում շատերը կմիանան դրան»,- հայտարարեց այս վայ-քաղաքագետը, հասկացնել տալով, որ իշխող վերնաշերտի քարոզչամեքենան պատրաստ է հնչեցնել ցանկացած թեզ, որպեսզի արդարացնի Փաշինյանի սանձազերծած ռուսատյաց հիստերիան։

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՍՏԱԽՈՍ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-04-04 17:39
    495

    Արհավիրքն իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ, դրանք ընդամենը այդ արհավիրքի հետևանքներն են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։  

  • Անահիտ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ԹՈՂ ԳԱ ՈՍԿԵՊԱՐԻ ԻՄ ՏԱՆՆ ԱՊՐԻ, ՏԵՍՆԵՄ՝ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՈՆՑ ԵՆ ԱՊՐԵԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-04-04 11:03
    360

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 18-ին Ոսկեպար այցից հետո, գյուղում անորոշ վիճակ է: Մարդիկ սպասում են իշխանությունների որոշմանը՝ հուսով, որ 4 գյուղերը չեն զիջվի հակառակորդին՝ Ադրբեջանին: Հակառակ դեպքում Ոսկեպարը կհայտնվի թշնամու նշանառության տակ:  

  • ԵՐԱԽՏԱՄՈՌՆԵՐ...

    2024-04-04 10:21
    533

    «Գլխավորն այն է, որ հիմա, երբ Երևանի իշխանությունները տնօրինեն մյուս տարածքները, գյուղերը և այլն, հիշեն ու պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկի վրա չբարդեն իրենց սխալների մեղքը»,- «Զվեզդա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, որի դեմ այնքան սիրում են վայրահաչել Հայաստանում իշխող թիմի քարոզիչները՝ դատեփետելով իրենց իսկ գործած սխալների համար: Դե, բա ոնց, ինչպե՞ս չպախարակեն Զախարովային։ Ինչի՞ մասին է նա ընդհանրապես խոսում: Ի՞նչ պատասխանատվություն: Ո՞ւմ պատասխանատվությունը։ Փաշինյանի՞։ Փաշինյանից որևէ պատասխանատվություն պահանջելն ախր բացարձակ անհամարժեք կլինի Հայաստանում ստեղծված իրողություններին։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԻՐԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՍԿՍԻԶԲ Է ԱՌԵԼ 2018Թ. «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ»

    2024-04-04 10:17
    212

    Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն առիթ դարձրած որոշ լրատվամիջոցներ, փորձագետներ և վերլուծաբաններ, շարունակում են իրենց սպեկուլյատիվ մեկնաբանություններն ու երևակայական ենթադրությունները: Մեկն ասում է «իբրև ինքը հասկացել էր, որ 2016թ. Սերժ Սարգսյանը հանձնում էր Արցախը», մյուսը գրում է «Ադրբեջանը հասավ որոշակի հաջողության», մեկ այլը գրում է «ո՞վ է սադել ապրիլյան պատերազմը» և այլն: