ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։