Последние новости

ответ на вопрос

2024-05-13 08:56

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՈՒՂԱԿԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԼԽԻՆ

Քաղաքացի Վազգեն Հարությունյանը «5 հարց Արմեն Աշոտյանին» նախագծի շրջանակներում քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվել էր մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողության և դրան հաջորդած «պառադին» Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բացակայության մասին։ Քաղաքացին հարցրել էր. «Ո՛չ Նիկոլը, ո՛չ Ալիևը չեն մեկնելու երդմնակալության և «պառադի» արարողություններին, բայց մայիսի 8-ին հանդիպելու են Պուտինի հետ, սա ի՞նչ խաղ է, ի՞նչ հետևանքներ կունենա էս ամենը»։