Հայտնի են դարձել Մուրադովի և Տոնոյանի միջև բանակցությունների որոշ մանրամասներ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը երեկ բանակցություններ է վարել հայ հրամանատարների հետ, որոնց ընթացքում քննարկել է առաքելության մանրամասները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է պարբերականի աղբյուրը ռուսական խաղաղապահ ուժերի շտաբից:

«Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման և դիտակետերի տեղակայման տարբեր խնդիրներ, այդ թվում՝ անվտանգության հարցեր»,-նշել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը «փոխգործակցություն է կազմակերպել» նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ, տեղեկացնում է Sputnik Armenia: