ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԸ
Վերջին տարիներին գնալով ավելի դժվար է գտնել պատշաճ բառերն ու սեփական վերաբերմունքն արտահայտել հայկական բանակի համար տոնական օրը՝ հունվարի 28-ին։ Ավելի ճիշտ, այս օրը նշանակալի է ոչ միայն զինվորական համազգեստով մարդկանց, այլև բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են, որ առանց բանակի մեր տարածաշրջանում անհնար է ապրել։ Այլապես կստացվի, լավագույն դեպքում, ըստ հայտնի տրամաբանության. եթե չկառուցես քո բանակը, ապա ստիպված կլինես կերակրել օտարինը, դրանից բխող բոլոր, այդ թվում՝ անկանխատեսելի հետևանքներով…