Լիլիթ Գալստյան․ Մեր քաղաքական իշխանությունը մեզ հայրենազրկում պարտադրեց

Արցախում սև գործը կատարած քաղաքական իշխանությունը որոշել է նաև Հայաստանում որդեգրել ռեպրեսիաների, քաղաքական բռնաճնշումների, քաղաքականություն՝ փորձելով լռեցնել մեզ, փորձելով հայ ժողովրդի ցասումը, վիրավորանքը բռնության գործիքներով լռեցնել, ընդդիմության հրավիրած մամուլի ասուլիսն հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Իհարկե՛, մեզ լռեցնել չի հաջողվի, որովհետև մենք՝ ոչ միայն 17 կուսակցություններս, որոնք նախաձեռնել ենք հանրահավաքները, բողոքի ալիքը պետք է ղեկավարենք, որովհետև մեզ հետ է հայ ժողովուրդը, որովհետև չենք պատրաստվում ընդունել մեզ նետված անարժանապատվության այս սև ձեռնոցը», - ասաց Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ գործ ունեն կապիտուլայցիա իրականացրած մի քաղաքական իշխանության հետ, որը քաղաքական պատասխանատվություն չի կրում։

«Մեր քաղաքական իշխանությունը մեզ հայրենազրկում պարտադրեց», - ասաց Լիլիթ Գալստյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։