ՍԴ-ն գրաֆիկի շեղումով աշխատանքային նիստ է հրավիրել. օրակարգի հարցերից չորսը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին

Այսօր՝ ժամը 14։30 -ին, ՍԴ աշխատակարգային նիստ է հրավիրվել։ Սահմանադրական դատարանի շրջակայքում առավոտից մեծ թվով ոստիկաններ են հավաքված։

Նշենք, որ տարիներ շարունակ ՍԴ աշխատանքային նիստերը գումարվել են ուրբաթ օրերին՝ ժամը 11։ 00-ին։

ՍԴ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող 4 հարց։

Հարցերը հետևյալն են.

1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դա­տարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորության՝ Սահմանադրությանը համապատասխա­նության հարցը որոշելու վերաբերյալ» գործի ընդունելիության մասին /04.06.2020/

2. «Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-782 դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ /25.06.2020/

3. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչների միջնորդության մասին

Վարույթ ընդունված գործեր, որոնց ե՛վ դատաքննության օր, ե՛վ գործով զեկուցող պետք է նշանակվի

4. «Ռոբերտ Քոչարյանի և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհա­նուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հան­րապե­տության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահ­մանադրու­թյանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցող եվ գործի դատաքննության օրը նշա­նակելու մասին /29.05+04.05.2019-20.05.2019/։

Ըստ տեղեկությունների՝ աշխատակարգային նիստին չեն մասնակցելու ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը, տեղեկացնում է Aysor.am։