Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին։ Այս մասին հաղորդվում է ՌԴ իրավական տեղեկատվական պաշտոնական պորտալում։

Հրամանը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հիման վրա։

Ըստ հրամանի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու է ՌԴ ԶՈՒ մինչև 1960 թվաքանակով զինվորական կազմավորում՝ 5 տարի ժամկետով հետագա հնգամյա ժամկետներով դրա տեղակայման ավտոմատ երկարաձգմամբ, եթե մինչև համապատասխան 5-ամյա ժամկետի լրանալը Ադրբեջանը և Հայաստանը չհայտարարեն ձեռք բերված համաձայնության պահպանումը դադարեցնելու մտադրության մասին։ Խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով, տեղեկացնում է News.am։