Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը փոփոխվել է

Պարետի N 34 որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Այս մասին ասվում է Միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։

Ըստ գրառման՝ նոր տարբերակն ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ, որոնք, պարետի հանձնարարականով (նախնական մարտի 24-ից միչև մարտի 31-ը ժամանակահատվածի փոխարեն) երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Մարտի 24–ի ժամը 23։59–ից ՀՀ քաղաքացիները՝ տնից դուրս գալիս, պետք է լրացնեն տեղաշարժման ձևաթուղթ, իսկ ապրիլի 1-ի ժամը 23.59-ից աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ, տեղեկացնում է Newsarmenia.am։