2020-11-12 19:19
Լրատվական գործակալություններ
Նարեկ Մալյան. Ֆեյքերի բանակը համակարգող Ալեն Սիմոնյանը Մոսկվայում թաքնված է
Այսօր «Ֆեյսբուք»-ում տարբեր ֆեյքերով հայհոյում են զոհվածների ծնողներին, արցախցիներին, ովքեր հիմա Երևանում են ու իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանրությանը դիմեց «Վետո»-ի հիմնադիր Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով, իր խոսքով, կապիտուլյացիայի ակտը սպասարկող ֆեյքերի բանակին ու նրանց համակարգողին:
«Խոսքը Ալեն Սիմոնյանի մասին է, ով փախել է Մոսկվա, հիմա թաքնված է ընկերոջ՝ բժիշկ Դավիթ Մաթևոսովենց տանը», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am-ը: