Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 25 հոգի էլ ապաքինված դուրս է գրվել։

Վարչապետի խոսքով՝ երեկ բացառիկ օր էր, քանի որ առողջացումով դուրսգրվողներն ավելի շատ են եղել, քան՝ հաստատված դեպքերը։

Նա ասաց նաև, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել։

«Երկու հոգի, ովքեր գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, արդեն ավելի լավ վիճակում են», - նշեց վարչապետը։

Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ արեց առավել զգուշությամբ պահել սահմանափակումները, որպեսզի երկուշաբթի օրվանից կարողանան ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրեն, եթե, իհարկե, վիճակագրությունը նման հնարավորություն տա։

Ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել էր 833 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8 մարդ, տեղեկացնում է Aysor.am։