«Իրատես». ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ ԼՈՒՐՋ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանական թիմում անգամ խոր զարմանքով իրար են նայում։ Ինչու՞։ Որովհետև չեն հասկանում` այս ծանր օրերին, երբ հայկական քաղավիացիայի մասին գրեթե «պատմական» որոշումներ են կայացվում, երբ տնտեսական կոլապսը չոքել է Հայաստանի դռանը, երբ Արցախում խիստ անհանգիստ է, Փաշինյան Նիկոլն ազա՞տ է արձակելու արցախյան անարխիստների ու սորոսականների ձեռքերը` Արցախը ցնցումային գոտի սարքելու համար...

Երբ ողջ հյուրանոցային ու հիվանդանոցային տարածքները վեր են ածվել «կոյկաների» վրանային քաղաքների, Փաշինյան Նիկոլը իր ընտանիքի հետ շաբաթ-կիրակի մեկնում է Սևան` «ուիքենդի»` ուրբաթ օրը հաղորդագրություն թողնելով, որ երկուշաբթի «կերևա», ողորմած կգտնվի` «լայֆ» կմտնի` կպատասխանի ոչ մեկին չհետաքրքրող, իր PR-ը ամրապնդող հարցերի, ինչն իր ընտանիքից բացի, ոչ մեկին, առաջին հերթին իր թիմին, այլևս չի «հուզում», որովհետև այնտեղ լուրջ մետամորֆոզներ են տեղի ունենում»:

Aysor.am