2020-11-13 17:12
Լրատվական գործակալություններ
0
Սաղաթելյան․ Մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են
Սիրելի հայրենակիցներ, հայ ժողովրդի թիկունքում ազգադավ փաստաթուղթ ստորագրած վարչախումբը հոգևարքի մեջ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են։
Կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, չենթարկվել դավաճան իշխանությունների ապօրինի հրահանգներին։
Դավաճան վարչախումբը պետք է հեռանա։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 16։00-ին Ազատության հրապարակ։
17 կուսակցությունների խորհուրդ»,-գրել է նա, տեղեկացնում է News.am-ը: