2020-11-13 18:46
Լրատվական գործակալություններ
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։
Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ, տեղեկացնում է News.am-ը: