2020-11-13 20:20
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԻՆ-ը պատրաստ է 8 ժամվա ընթացքում փրկարարական խումբ ուղարկել Ղարաբաղ
ՌԴ ԱԻՆ-ը պատրաստ է 8 ժամվա ընթացքում 150 փրկարարից և 17 միավոր տեխնիկայի բաղկացած խումբ ուղարկել Ղարաբաղ: Այս մասին ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անհրաժեշտության դեպքում 8 ժամվա ընթացքում օպերատիվ խումբ կուղարկվի՝ բաղկացած 150 փրկարարից և 17 միավոր տեխնիկայից»,-ասել է նա, տեղեկացնում է News.am-ը: