2020-11-14 09:52
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտում ժամանակ չեն կորցնում. քաղաքն արդեն մաքրվում է
Հրադադարի հաստատումից հետո Ստեփանակերտում աստիճանաբար սկսում են քաղաքի մաքրությունն ու բարեկարգումը։
Sputnik Արմենիայի ֆիքսած կադրերում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իրենց ուժերով սկսել են մաքրել շենքը բեկորներից։
Շենքի ապակիներն ամբողջությամբ փշրված են. «Գրադի» արկն ընկել ու պայթել է մուտքից մեկ մետր հեռավորության վրա։
Ոստիկանները Sputnik Արմենիային ասել են, որ ղեկավարությունից հատուկ հրահանգ չի ստացվել, բայց իրենք որոշել են իզուր ժամանակ չկորցնել։