2020-11-14 09:59
Լրատվական գործակալություններ
Մինասյան Աշոտին՝ Աշոտ Երկաթ, լսած կլինեք, տարել են ԱԱԾ-ի Սիսիանի բաժին
Մինասյան Աշոտին՝ Աշոտ Երկաթ, լսած կլինեք, քիչ առաջ տարել են ԱԱԾ-ի Սիսիանի բաժին։ Այս մասին հայտնում է Yerevan.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը։
«Մինասյան Աշոտին՝ Աշոտ Երկաթ, լսած կլինեք, քիչ առաջ տարել են ԱԱԾ-ի Սիսիանի բաժին: Մարդու, ով պատերազմի առաջին օրից առաջնագծի ամենածանր հատվածում էր իր երկու տղաների հետ միասին: Դա երևի այն նույն ԱԱԾ-ն է, ով ըստ Արայիկ Հարությունյանի, հրաժարվել է մասնակցել պատերազմին և թռել է մարտի դաշտից»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։