1 472 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 115 855

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 472-ով և դարձել 115 855։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 39 564 մարդ, կատարվել է 460 606 թեստավորում, առողջացել են վարակվածներից 74 105-ը։ Գրանցվել է մահվան 1 738 (+41) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8-ով և դարձել 448, տեղեկացնում է Sputnik Armenia-ն ։