2020-11-14 16:14
Լրատվական գործակալություններ
«Հայաստան» հիմնադրամ. Աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր աշխատանքները։ Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։
Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։
Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը», տեղեկացնում է Panorama.am-ը: