2020-11-14 18:49
Լրատվական գործակալություններ
Ռուս խաղաղապահներն ավարտում են դիտակետերի տեղակայումը Ղարաբաղում
Ռուսաստանի զինված ուժերը նոյեմբերի 14-ին կավարտեն դիտակետերի տեղակայումը Ղարաբաղում, հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադը... այսօր ամբողջությամբ ավարտում է բոլոր դիտակետերի տեղակայումը շփման գծի երկայնքով»,- ասել է նա:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ հայտարարել էր «Հարավ» գոտում արդեն տեղակայված ութ դիտակետի մասին, ինչպես նաև շաբաթ օրը «Հյուսիս» գոտում ևս ութ դիտակետի տեղակայման ծրագրերի մասին, տեղեկացնում է News.am-ը: