Իրանը հարված է հասցրել հյուսիսարևմտյան սահմանի մոտ գտնվող գրոհայինների դիրքերին

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրետանային հարված է հասցրել «սահմանից այն կողմ» գտնվող գրոհայինների դիրքերին։ IRIB հեռուստառադիոընկերության հաղորդմամբ՝ գրոհայինները հարձակում են գործել իրանական Ադրբեջանի սահմանապահների վրա:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը այսօր առավոտյան կրակ են բացել ահաբեկչական հակահեղափոխական խմբավորումների դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են եղել հյուսիսարևմտյան սահմաններից այն կողմ», - նշված է հաղորդագրության մեջ։

Երեկ Իրանի իրավապահ մարմինները հայտնել էին, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած մարտերում իրանցի երեք սահմանապահ է զոհվել։

Նշվում է, որ գրոհայիններին լուրջ վնաս է հասցվել։ Թե որ երկրի տարածքում են գտնվել խմբավորման դիրքերը, չի հստակեցվում։

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը (ինքնավարություն Ադրբեջանի կազմում), Թուրքիային և Իրաքին, տեղեկացնում է Sputnik Armenia։