ՌՈԻԵ. Ղարաբաղում առճակատումը դադարեցնելու անփոխարինելի պայման է քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը

Չկա որևէ կասկած, որ Ղարաբաղում առճակատումը դադարեցնելու անփոխարինելի պայման է քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի սինոդալ բաժնի փոխնախագահ Վախթանգ Կիպշիձեն:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը կարևոր ազդանշան են մի տերությունից, որը կրում է այս տարածաշրջանում խաղաղ կարգավորման հիմնական պատասխանատվությունը»,- գրել է նա՝ հրապարակելով Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերը պահպանելու Իլհամ Ալիևին ուղղված Վլադիմիր Պուտինի կոչի մասին լուրը, տեղեկացնում է News.am: