2020-11-15 10:31
Լրատվական գործակալություններ
Քարվաճառից Հայաստան եկող ճանապարհին մեքենաների հոսքը չի դադարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 14-ին` ժամը 22։00-ի սահմանում և ավելի ուշ, Քարվաճառից դեռևս հարյուրավոր մեքենաներ էին դուրս գալիս։
Sputnik Արմենիայի թղթակիցները տեսանյութ են ուղարկել, որում երևում է, թե ինչ է կատարվում Քարվաճառից Հայաստան եկող ճանապարհին։
Բնակիչներին զգուշացրել են, որ այդ շրջանը պետք է լքել մինչև 00։00-ն։ Մարդիկ իրենց հետ տանում են այն ամենը, ինչ հնարավոր է։