1 482 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 117 337

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 482-ով և դարձել 117 337։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 39 564 մարդ, կատարվել է 464 001 թեստավորում (+3 395), առողջացել են վարակվածներից 74 984-ը (+879), փաստացի բուժում է ստանում 40 140 (+576)։ Գրանցվել է մահվան 1 763 (+25) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 450, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։