Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հիմնավոր ճանաչել ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ձերբակալումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Այսպիսով, Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։