Արթուր Վանցյանին ազատ արձակեցին

Քիչ առաջ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցը քննող դատական նիստը։ Վանեցյանն ազատ արձակվեց։

«Իշխանությունները փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Բայց փառք Աստծո, արդարություն դեռ այս երկրում կա, և այն այսօր հաղթեց»,– ասաց Վանեցյանը` դատարանի բակում հավաքված համախոհներին ու լրագրողներին։

Նա նաև հայտարարեց, որ իր կյանքում ոչ մի հանցանք չի գործել` ո՛չ այս փուլում, ո՛չ առհասարակ։

Վանեցյանը նաև հայտնեց, որ այս պահին իրեն ազատ են արձակել ձերբակալությունից, քանի որ դատարանը ոչ իրավաչափ է համարել ձերբակալության որոշումը։ Բայց 23։30-ին նույն`Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։