2020-11-16 11:27
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտ են վերադարձել 475 ղարաբաղցիներ
475 մարդ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«19 ավտոբուսներից բաղկացած շարասյունով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ։ Շարասյունն Երևան-Ստեփանակերտ երթուղով ընթացել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ և հասել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուս զինվորականներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: