Վահրամ Բաղդասարյանն ազատության մեջ է. դատարանը որոշում կայացրեց

ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը։

«Դատարանը քննում էր երկու միջնորդություն` ձերբակալումը ոչ իրավաչափ համարելու և կալանավորելու։ Դատարանը որոշեց կալանավորելու միջնորդությունը մերժել, ձերբակալումը ոչ իրավաչափ համարելու մեր միջնորդությունը` բավարարել»,–ասաց փաստաբանը։

Նա հայտնեց նաև, որ Վահրամ Բաղդասարյանն այժմ ազատության մեջ է։