Ռուս ինժեներասակրավորական ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվում են ԼՂ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանման զինծառայողները, հատուկ տեխնիկայի և սարքավորումների հետ միասին տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տեղափոխումն իրականացվում է Ռուսաստանի օդուժի Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով:

 


           

Նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզման, տեղանքի, ճանապարհների ականազերծման աշխատանքներ:

Բացի այդ, նրանք կապահովեն տարհանման ճանապարհների կառուցումն ու դրանց պահպանումը, ջրերի մաքրման և ինժեներական այլ աշխատանքներ: Պայթյունավտանգ իրերի որոնման և հայտնաբերման համար գործի կդրվեն ծառայողական շները, տեղեկացնում է Sputnik Armenia: