Mediaport. Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձևավորում
Երկու օր է՝ դատավոր Ֆարխոյանը Փաշինյանի անունից հանդիպումներ է ունենում վստահելի դատավորների հետ, ճշտում գործող իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքը և պայմանավորվում է, որ երբ դատախազությունը ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք, հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը:
Երեկ, ուշ գիշերին դատավոր Ֆարխոյանը Փաշինյանին է ներկայացրել 4 այդպիսի դատավորի անուն.
1. Աննա Դանիբեկյանը,
2. Մնացական Մարտիրոսյանը,
3. Գագիկ Պողոսյանը,
4. Վաչե Մարգարյանը։
Ֆարխոյանը հայտնել, որ կան ևս 2 դատավորներ՝ Մահվել Շահվերդյանը և Արտակ Թադևոսյանը, որոնք դեռևս կամուկացի մեջ են, սակայն եթե ԱԱԾ-ն կարողանա բավարար կոմպրոմատներ հավաքել, ապա նրանք նույնպես կմիանան այդ ցանկին:
Քիչ առաջ դատավորների ցուցակը փոխանցել է դատախազություն, որտեղ աշխատանքներ են տարվում միջնորդությունները Կ. Ֆարխոյանին և նրա ներկայացրած ցանկում եղած դատավորներին մակագրելու ուղղությամբ, տեղեկացնում է News.am-ը: