2020-11-17 15:19
Լրատվական գործակալություններ
ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի զինուժի նոր գրոհի և զինվորների շրջափակման մեջ հայտնվելու լուրեր
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է տարածվող այն լուրերը, թե ադրբեջանական զինուժի նոր գրոհի հետևանքով մոտ երկու հարյուր զինծառայող է հայտնվել շրջափակման մեջ։
«Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն են»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ-ն ևս մեկ անգամ վստահեցնում է՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Արցախի պաշտպանական գերատեսչությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: