2020-11-17 17:35
Լրատվական գործակալություններ
Արծրուն Հովհաննիսյան. «Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում են գործել»
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից սկսած տարբեր սպառնալիքներ է ստանում: Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի էջում։
«Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:
Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել:
Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»,-նշված է գրառման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: