Սեմյոն Պեգով. Կանգ առնելու հրամանն անակնկալ էր բացարձակապես բոլոր զինվորականների համար

Կանգ առնելու հրամանն անակնկալ էր բացարձակապես բոլոր զինվորականների համար: Հսկայական թվով տղաներ կային, ովքեր պատրաստ էին մինչև վերջ պայքարել ինչպես Շուշիի, այնպես էլ առհասարակ Արցախի յուրաքանչյուր բնակավայրի համար: Այս մասին «Սոլովյով LIVE - ՍՄԵՌՇ»-ի եթերում ասաց Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

«Ես շարքային կազմին և նույն դաշտային հրամանատարներին հարցեր չունեմ: Հրամանատարները գնդապետի մակարդակով աշխատում էին դաշտում և զեկուցում էին վերև, իսկ ճակատի որոշ հատվածներում նրանք արդեն սկսել էին հակահարված տալ և փոխել իրավիճակն իրենց օգտին: Գաղտնիք չէ, որ վերջին օրը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական բանակն արդեն նահանջում էր:

Կարող եմ ասել այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով վերջին օրերին Շուշիում: Համոզված եմ, որ հնարավոր էր շարունակել կռվել: Հայտնի պայմանագրերի ստորագրման պահին Արցախի պաշտպանության բանակի որոշակի ստորաբաժանումներ դեռ քաղաքում էին` պատրաստ պաշտպանել քաղաքը բոլոր այն խմբավորումներից, որոնք այնտեղ են հասել այն նույն «դժոխային» կիրճով:

Կարող եմ ասել, որ «դժոխային» կիրճի գաղափարը զուտ ռազմավարական առումով հետաքրքիր էր և հեռանկարային:

Հայտարարությունից հետո (Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի - խմբ.), որ թշնամին գտնվում է քաղաքից 5 կմ հեռավորության վրա, և զենք վերցնելու կոչից հետո Շուշին երկար ժամանակ դիմակայեց: Երբ Ադրբեջանը մտցնում էր իր ստորաբաժանումները նեղ կիրճով (ավելի քան 40 կմ երկարությամբ), նրանք այնտեղ պարբերաբար մաղվում էին հրետանիի կողմից, հետախուզությունը վերահսկում էր այդ գործընթացը և այլն, և այլն:

Ինչո՞ւ ինչ-որ պահի կա՛մ հրաման տրվեց, կա՛մ չնկատեցին այս իրավիճակը, երբ խմբերն արդեն ներթափանցել էին բուն քաղաք, և նրանք ամրապնդվել էին այնտեղ առանձին ծայրամասերում և թաղամասերում, նրանք կարողացան ներթափանցել քաղաք, և ինձ համար սա մեծ հարց է: Թե ում մեղքն է դա, հիմա դժվարանում եմ ասել: Գուցե հերթական դիրքի պարզ սխալ, որը բաց թողեց այս խումբը, գուցե դա ինչ-որ հայեցակարգային լուծում էր: Սա պետք է դատի պատմությունը: Կրկնեմ, որ այնտեղից իմ լուրերը մի փոքր հակասում էին պաշտոնական գծին: Երբ ասում էին, որ քաղաքը հանձնվել է, ես հիանալի գիտեի, որ այնտեղ դեռ զինվորներ կան, և այդ մասին բաց գրում էի: Կարծում եմ, որ անհրաժեշտ է հասկանալ և բացատրություններ լսել պատասխանատու անձանցից, թե ինչու դա տեղի ունեցավ:

Շուշի իսկզբանե լեռնային արահետներով դիպուկահարների շատ փոքր խումբ էր ներթափանցել, որոնք որոշակի կետեր էին գրավել քաղաքում: Նույն խմբերը, որոնք զանգվածաբար հավաքվում էին, հրետանային հարձակման ենթարկվեցին: Այս դիպուկահարների մաքրումն իրականացվում էր: Այլ հարց է, թե ինչու այն դադարեցվեց ամենավճռական պահին: Այդ պահին Շուշիում ադրբեջանական զինված ուժերի մեծ կենտրոնացվածություն չկար: Կարծում եմ` երկու կողմերում էլ նույն քանակի մարդիկ (200-ը 200-ի դիմաց) կային: Մնացած բոլոր ուժերը գտնվում էին Ստեփանակերտի կողմից Շուշիի մերձակայքներում և խմբերով փորձում էին ներթափանցել այնտեղ և թվային առավելություն ապահովել: Մյուս կողմից նույնն էր տեղի ունենում: Ինչու հանկարծ այդ խմբերն ինչ-որ պահի կարողացան ավելի ակտիվ ներթափանցել, սա է հարցը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am: