2020-11-17 21:55
Լրատվական գործակալություններ
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս մասին լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
«Այո, նախարարը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել»,– ասաց նա։
Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։