2020-11-18 09:42
Լրատվական գործակալություններ
0
Թուրքիայում պարետային ժամ կսահմանվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում պարետային ժամ է սահմանվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով կառավարության նիստում որոշվել է փակել սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև մասնակի պարետային ժամ գործարկել հանգստյան օրերին», - ասել է Էրդողանը:
Պարետային ժամը կգործի միայն հանգստյան օրերին` շաբաթ և կիրակի։ Իսկ սրճարաններն ու ռեստորանները կաշխատեն միայն առաքումներ կատարելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։