2020-11-18 16:08
Լրատվական գործակալություններ
3-րդ նախագահի գրասենյակ. Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:
«Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը: