2020-11-18 18:40
Լրատվական գործակալություններ
0
Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար», - ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արա Այվազյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: