2020-11-19 10:07
Լրատվական գործակալություններ
Եվս 936 փախստականներ Հայաստանից վերադարձել են Ղարաբաղ
Ավելի քան 2,6 հազար փախստականներ են նոյեմբերի 14-ից վերադարձել Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«2020 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ևս 936 փախստականներ: Նոյեմբերի 14-ից արդեն Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 2,6 հազար բնակիչներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
Նշվում է, որ շփման գծով փախստականներով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուսաստանցի զինծառայողները։