Մահացել է Մանվել Գրիգորյանը

Մահացել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Նա 64 տարեկան էր։

Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից։

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։

Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

2020 թվականի հունվարի15-ին առողջական վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, տեղեկացնում է Sputnik Armenia: