1520 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 121 979

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 520-ով և դարձել 121 979։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 31 243 մարդ, կատարվել է 475 986 թեստավորում, առողջացել են վարակվածներից 88 388-ը։ Գրանցվել է մահվան 1 870 (+31) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 9-ով և դարձել 478, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։