Փորձագետ. Հադրութում 3 գինու ձեռնարկություն է մնացել, ընդհանուր վնասը գերազանցել է 1 միլիոն դոլարը

Հադրութում (որը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ - խմբ.) մնացել է գինու երեք ձեռնարկություն, այդ թվում` «Կատարո» ձեռնարկությունը: Այս մասին նոյեմբերի 19-ին News.am-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Նա հավելել է, որ հրետակոծության արդյունքում մասամբ վնասվել են Մարտունու և Մարտակերտի գինու գործարանները:

«Արտադրության մեջ լուրջ ներդրումներ էին արվել: Ռազմական գործողությունների արդյունքում ընդհանուր վնասն ավելի քան 1 միլիոն դոլար է կազմել: Ձեռնարկությունների արտադրանքը շատ բարձրորակ էր և հիմնականում արտահանվում էր: Խաղողի այգիներում աշխատողներից բացի, գործարաններն աշխատանքով էին ապահովում ավելի քան 40 մարդու»,- նշեց փորձագետը:

Հարությունյանը պարզաբանեց, որ Ասկերանում և Ստեփանակերտում ձեռնարկությունները չեն տուժել:

«Քանդված ձեռնարկությունները կարող են վերականգնվել, և այդպիսի ցանկություն կա, իսկ այն տարածքներում, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ չեն անցել, հնարավոր է նույն խնդողնի և եվրոպական սորտերի խաղողի լուրջ արտադրություն կազմակերպել, այդ թվում` օգտագործելով Սարսանգի ջրամբարի հնարավորությունները: Ասկերանում և Մարտակերտում դրա համար պայմաններն իդեալական են»,- եզրափակեց նա: