2020-11-19 18:40
Լրատվական գործակալություններ
Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել Սիսական կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Գիտեմ բոլորս չենք վերականգնվում Գեներալ Գնդապետ Հակոբյանի բացահայտումներից, բայց տեղեկացնեմ. Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ Հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ պատկերացրեցիք ԱԱԾ և Դատախազության վճռականությունը և մեր ճշմարտության, ստի ու ապօրինության դեմ պայքարը: Դատարանը` կալանավորման միջնորդությունը մերժեց!!!
Լրացում. Նախագահող դատավորը լեգենդար` Արման Հովհաննիսյան»,- գրել է Վարդևանյանը, տեղեկացնում է News.am-ը։