2020-11-20 11:23
Լրատվական գործակալություններ
Փախստականներին Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը տեղ է հասել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շարասյունը Ստեփանակերտ է հասել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականների ուղեկցությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքում։ Կադրերում երևում է, թե ինչպես են փախստականները վերադառնում Ստեփանակերտ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով ՝ միայն նոյեմբերի 19-ին Ղարաբաղի մայրաքաղաք է վերադարձել 1235 մարդ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։