2020-11-20 16:32
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԻՆ. Ղարաբաղի 43 բնակավայրում 280 շինություն է ավերվել
Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի տարածքում ավելի քան 280 ոչնչացված և 2,5 հազար վնասված շենքեր են հայտնաբերել: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է տարածաշրջանում գերատեսչության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին։
«Նոյեմբերի 20-ի դրությամբ հետազոտվել է 43 բնակավայր, որտեղ ավելի քան 2,5 հազար օբյեկտ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Դրանից 280-ն ամբողջությամբ ոչնչացվել են»,- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԻՆ ավիացիայի հատուկ ստորաբաժանումը 30 մասնագետներով ժամանել է Հայաստան մարդասիրական խնդիրների հարցում օգնություն ցուցաբերելու համար, ԱԻՆ-ի ճամբարը տեղակայվել է Ստեփանակերտի մոտ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: