2020-11-20 16:41
Լրատվական գործակալություններ
0
Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն Հայաստան կայցելեն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան կայցելեն:
24News-ի տեղեկություններով՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին: Այցի հստակ օրակարգ չի նշվում, սակայն հայտնի է, որ ծրագրվում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Պատվիրակությունը Հայաստանում կմնա մի քանի ժամ, տեղեկացնում է News.am-ը: