Մեզ լռեցնելն անհնարին է. ՀՅԴ–ական երիտասարդները չեն պատրաստվում կանգ առնել

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել` շեշտելով, որ իրենց լռեցնելն անհնարին է։

«Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաև մեր միության ընկերների արյունը։

Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՅԴ–ն հիշեցնում է, որ վաղը՝ ժամը 14։00-ին, Ազատության հրապարակում բողոքի ակցիա է լինելու` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, տեղեկացնում է Sputnik Armenia։