1 193 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 124 839

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 193-ով և դարձել 124 839։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 581 մարդ (-923), կատարվել է 483 652 թեստավորում (+3 203), առողջացել են վարակվածներից 92 829-ը (+2 074)։ Գրանցվել է մահվան 1 931 (+31) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 10-ով և դարձել 498։