Լավրով. Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները կներկայացվեն Պուտինին

Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության` Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքների մասին կզեկուցվի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ադրբեջանում բանակցությունների ավարտից հետո լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք բանակցությունների արդյունքները շատ դրական ենք համարում, ինչը թույլ կտա նախագահին զեկուցել, որ միջգերատեսչական պատվիրակության այցի վերաբերյալ նրա հանձնարարականը կատարված է», - նշել է Լավրովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: