Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել

Ազատ է արձակվել ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։

Սաղաթելյանը բերման էր ենթարկվել նախօրեին։ Նա մասնակցում էր Երևանի փողոցներում անցկացվող ակցիաներին, որի մասնակիցները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Ինձ բերման ենթարկելը ոչ միայն իրավաչափ չէր, այլ նաև ողջամիտ չէր: Այն կասկածանքն, որ ինձ առաջադրել են՝ հանրահավաքի կազմակերպում, կառավարում և այլն, իրականությունից չի բխում, և կան բազմաթիվ ապացույցներ»,- ասել է նա լրագրողներին։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների գործողությունները ուղղորդված են եղել իր անձի դեմ՝ երկրի քաղաքական ղեկավարության կողմից, տեղեկացնում է Newsarmenia.am։