2020-11-22 11:32
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչները կստանան 300 հազար դրամ աջակցություն
Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիները կստանան 300 հազար դրամ միանվագ աջակցություն։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, միջոցառումից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:
Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։